Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Բաղրամյան պողոտայում սպասողական վիճակ է

Բաղրամյան պողոտայում սպասողական վիճակ է
28.06.2015 | 21:07

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ արեց ցրվել տները, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ցուցարարների մեջ կան սադրիչներ, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել անօրինական գործողությունները և բացել Բաղրամյան պողոտան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կես ժամ տվեց: Ցուցարարները հեռանալու մտադրություն չունեն, ոստիկանական շարքերը խտացել են, նրանց մեջ կան քաղաքացիական հագուստով մարդիկ: Նոր նախաձեռնության անդամները սկսել են նստացույց: Ոստիկանական ուժերը կենտրոնացել են Ֆրանսիայի հրապարակում և Սահմանադրական դատարանի մատույցներում, Սարյանի արձանի շրջակայքում: Պատգամավորները, քաղաքական գործիչները ոստիկանների և ցուցարարների միջև են: Բռնությամբ Բաղրամյան պողոտան բացելու տարբերակը ավելի ու ավելի ռեալ է դառնում:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ